Պուտինը ԼՂՀ-ում հումանիտար հրադադարի կոչ է արել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում անհապաղ դադարեցնել ռազմական գրծողությունները:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները դիերի ու ռազմագերիների փոխանակման համար:

«Հարցի շրջանակներում քննարկումներ ունենալու նպատակով հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Նրանք կհանդիպեն Ռուսաստանի համանուն գերատեսչության ղեկավարի հետ»,- տեղեկացնում է պաշտոնական Մոսկվան: