Facebook-ը հեռացրել է Ադրբեջանում գրանցված ավելի քան 1000 օգտահաշիվ և գրեթե 8000 էջ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Facebook-ը Ադրբեջանում գրանցված 1000-ից ավելի օգտահաշիվ և մոտ 8000 էջ հեռացրել է ցանցից։ Այս մասին հայտնում է Buzzfeed News-ը:

Այդ օգտահաշիվներն ու էջերը կապ են ունեցել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության հետ և օգտագործվել են ընդդիմության և լրատվամիջոցների դեմ: Դրանք օգտագործվել են ընդդիմության և անկախ ԶԼՄ-ների դեմ, ինչպես նաև հօգուտ իշխող կուսակցության մեկնաբանություններ թողնելու համար։

Աղբյուրը հայտնում է, որ այդ երկրի իշխանությունների կատարած մանիպուլյացիաների մասին շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունից հետո բարձրաձայնել էր սոցիալական ցանցի նախկին փորձագետ Սոֆի Չժանը, որը հետո ազատվել էր աշխատանքից: 

--00--ԱՀ