ԼՊԿ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ապահովել ԼՂ-ում լրագրողների անվտագությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

պրես

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և նրանց թույլ տան ազատորեն լուսաբանել իրադարձությունները, այսօր հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմող կողմերը պետք է հարգեն իրադարձությունները ազատորեն լուսաբանելու լրագրողների իրավունքը եւ ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նրանց անվտանգության ապահովման համար»,- հայտարարել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի CPJ ծրագրի համակարգող Գուլմոզա Սաիդը։ «Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը պետք է վերջին հարձակման հետաքննություն անցկացնեն, որի հետեւանքով վիրավորվել է 2 լրագրող, եւ պետք է մամուլին հավատարմագրում տրամադրեն ազատ ու անկողմնակալ կերպով»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Երկրորդ հրետակոծման ժամանակ եկեղեցում օտարերկրյա լրագրողներ են եղել: Վիրավոր լրագրողներից մեկի վիճակը ծանր է: 

--00—ԼՄ