Լաքոտը շնորհակալություն է հայտնել վիրավորված ֆրանսիացի լրագրողին օգնողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ադրբեջանական գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի դեսպանը:

«Դա մեկ շաբաթ առաջ էր. Ալլան Կավալն (Allan Kaval) ու Ռաֆայել Յաղոբզադեն (Rafael Yaghobzadeh), ովքեր լրջորեն տուժել էին հրետանային ռմբակոծությունից Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, տարհանվեցին Ֆրանսիա՝ Ստեփանակերտի և Երևանի միջոցով Մարտունուց Փարիզ իրականացված հիանալի մարդասիրական գործողությունների շնորհիվ: Ես երբեք չեմ մոռանա այն հուզմունքն Էրեբունի հիվանդանոցում, մինչ սպասում էի ուղղաթիռի ժամանմանը: Ես երբեք չեմ մոռանա թեթևությունն ինքնաթիռի մեկնելուց հետո: Ես երբեք չեմ մոռանա այն վերակենդանացման բաժանմունքը, որտեղ մեր լրագրողների կողքին էին ճակատից բերված երիտասարդ վիրավորները, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում իրենց վրա կկրեն վերապրածը: 

Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր իրենց բոլեր ջանքերը ներդրեցին այս օպերացիայի համար և նոր էջ գրեցին Ֆրանսիայի և  Հայաստանի համերաշխության պատմության մեջ»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը:

--00—ԼՄ