Կամավորագրվողները կպահպանեն իրենց աշխատատեղերը. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կամավորական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ առաջարկել էր՝ կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Օրենքի նախագծի մեկ այլ կարգավորմամբ սահմանվում է, որ ռազմական դրության դեպքում համապատասխան աշխատանքի ռեժիմի անցած պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում արձակուրդից հետկանչումը կլինի պարտադիր այն դեպքում, երբ գործող օրենքով սահմանվում է, որ այն միայն աշխատողի համաձայնությամբ է կատարվում:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 «կողմ» ձայներով:

--00—ԼՄ