Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել կրակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

քաղաքական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը Ռուսաստանի սահմանների մոտ, մասնավորապես՝ Հարավային Կովկասում:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպման մասնակիցները կրկին հրադադարի կոչ են արել երկու պետություններին», - ավելացրել է մամուլի քարտուղարը:

--0--ԿԿ