Լեռնային Ղարաբաղում 53 խաղաղ բնակիչ է զոհվել, նրանց մեջ երեխաներ էլ կան. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկա սրման պայմաններում առնվազն 53 խաղաղ բնակիչ է զոհվել, նրանց թվում կան նաև երեխաներ: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱԹ