Այս պահին դիվանագիտական դաշտում հաղթանակ ունենք, ինչի հիմքում, առաջին հերթին, բանակն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այն տեսակետին է, որ պատերազմն ինչքան էլ սարսափելի գնով ավարտվի, պետք է հասկանանք՝ հաղթել ենք թե՛ մարտի, թե՛ դիվանագիտական դաշտում: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ Արցախի մասով դիվանագիտական ճակատում տեսակետ է փոխվել, ու հատկապես եվրոպացի գործընկերները սկսել են հասկանալ՝ սա գոյության խնդիր է, գոյապայքար:

«Այս պահին դիվանագիտական դաշտում հաղթանակ ունենք, ինչի հիմքում, առաջին հերթին, բանակն է: Դատապարտող հայտարարություններ կան եվոպական տարբեր երկրներից, բայց իհարկե միայն դատապարտելը բավարար չէ, դրան պետք է «սանկցիաները» հաջորդեն»,- նշում է Աբրահամյանը:

--0--ԿԿ