Ադրբեջանն ու Թուրքիան խնդիրը կատարել են զրո տոկոսով, երկար ժամանակ ուշքի չեն գալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն այն համոզմանն է, որ Արցախում առաջիկայում նոր հաջողություններ կունենանք, ու դա կլինի մեր վերջնական հաղթանակը: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ դիրքային առավելություններ ունենք, ու զինադադարը մենք պետք է պարտադրենք:

Խաչատրյանի կարծիքով Ադրբեջանը դեռ պետք է կարողանա նայել սեփական ժողովրդի աչքերին ու ուղիղ հարց տալ՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հերթական անգամ տապալեց «բլից-կրիգը»:

«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև դրված խնդիրը կատարել են զրո տոկոսով, ու նրանք երկար ժամանակ ուշքի չեն գալու»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ