Մոտ է այն օրը, երբ Ադրբեջանի ժողովուրդը ոտատակ է տալու իր իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը 24TV-ի եթերում վերլուծելով շուրջ երկու շաբաթ հետևողականորեն ընթացող մարտերը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝  նշեց, որ մոտ է այն օրը, երբ Ադրբեջանի ժողովուրդը ոտատակ է տալու իր իշխանությանը և սելավի պես անցնելու է վրայով, և Ալիևը հենց դրանից է վախենում:

«Իսկ վաղվա օրվա համար կարող եմ ասել, որ Ադրբեջանն իր կապիտուլյացիան է հայտարարելու և պարտությունը: Եթե չլինեին Թուրքիան ու գրոհայինները, թուքական զինտեխնիկան ու զինուժը, մենք սահմանը Քուռով կգծեինք: Վաղը Ադրբեջանի գլխին են պատուհաս դառնալու այդ վարձկանները, նրանց մի մասը հաստատ մնալու է այնտեղ: Երկու պետություն ու վարձկաններ 13 օրում մեկ քայլ առաջ չեն եկել, արդեն պարտված են: Իսկ մենք չեմ ասում հաղթելու ենք, ասում եմ արդեն հաղթել ենք: Մենք կհաղթենք, աշխարը մեզ հետ հաշվի կնստի, և կխոսենք հավասարի պես: Մենք պիտի ցույց տանք մեր ուժը, և մեծ տերություններն իրենց շահը պիտի փնտրեն մեր ուժի մեջ»:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:

--0--ԿԿ