Ավստրիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

քաղաքական

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակներով հրադադարի մասին համաձայնագրերը: Վիեննան հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները արագ կվերսկսեն:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հետո կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից:

--0--ԿԿ