Պետք է շարունակենք զգոն լինել, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հրաժարվում իր նպատակներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

թուրք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է արել Ֆեյսբուքjan էջում՝ զգոնության կոչ անելով:

«Ադրբեջանի ՊՆ-ն դեռ երեկ խոստացել էր տեսանյութ հրապարակել Հադրութից, քանի որ իր երևակայական աշխարհում ապրող բռնապետը հայտարարություն էր արել Հադրութի և այլ բնակավայրերի մասին, իսկ փաստերն ամբողջությամբ այլ բանի մասին էին խոսում: 

Այժմ՝ դժվար ձեռք բերված հրադադարից հետո, անգամ ադրբեջանական կողմը չի հանդարտվում, շարունակում է խախտել պայմանավորվածությունը:

Պետք է շարունակենք զգոն լինել, միասնական, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի հրաժարվում իր նպատակներից: Փառք Հայոց բանակին, որ ամբողջությամբ տապալում է նրանց նպատակները:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

--00—ԼՄ