Վարչապետը որոշում է ստորագրել՝ Ռուզաննա Ոսկանյանին պաշտոնից ազատելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել: Դրանում ասված է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝

Ռուզաննա Ոսկանյանին 2020 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»։

--00--ԱԹ