Դեսպանը Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակին ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած ագրեսիան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

․

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Լատվիա կատարած աշխատանքային այցի ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի (խորհրդարանի) փոխխոսնակ տիկին Դագմարա Բեիտներե - Լե Գալլայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան՝ ընդգծելով ագրեսոր երկրների նկատմամբ ավելի կոշտ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը։

--00--ԱՀ