Հակառակորդի դիերի դուրսբերումը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Արծրուն Հովհաննիսյան

Հետայսու հակառակորդի դիերի դուրսբերումը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով` պրովակացիաներից խուսափելու համար։ Այս մասին տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հրադադարից առաջ, Հադրութ են ցանկացել ներխուժել դիվերսիոն խմբեր, բայց նրանք չեզոքացվել են։ Այս պահին Հադրութում գրեթե ավարտված է ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործընթացը։

--00--ԱՀ