Մնացականյանը և Բայրամովը Լավրովին հաստատել են կրակի դադարեցմանը հավատարիմ լինելը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

․

Ըստ ռուսական ԱԳՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները ՌԴ իրենց գործընկերոջ հետ հեռախոսազրույցների ընթացքում հաստատել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հավատարիմ լինելը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ