Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

Քիմ

Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Հեռուստաաստղը «Ինստագրամ»-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:

--00--ԱՀ