Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է ՌԴ-ի բանակցությունների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News 

ՎահրամՊողոսյան

Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։ Այս մասին գրում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։

Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը։

--00--ԱՀ