Արցախը պիտի դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. Փաշինյանը՝ սփյուռքի ցույցերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ցույց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ հույս հանտնելով, որ Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար, ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,-գրել է նա ու կից լուսանկարներ հրապարակել սփյուռքում հանուն Արցախի բողոքի ցույցեր անող հայերից։

--00—ԼՄ