8 և 5-ամա եղբայրներն իրենց խնայատուփի փողը նվիրաբերել են Արցախի համար հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

 

Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնում է, որ 8 և 5 տարեկան եղբայրները Արցախին օգնելու համար գումար են նվիրել:

«Հրաշք սերունդ ունենք: Այսօր 8 տարեկան Արամը և նրա 5 տարեկան եղբայրը՝ Ռուբենը, եկել էին հիմնադրամ` նվիրաբերելու իրենց խնայատուփի ողջ գումարը: 

Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ»,-նշվում է հիմնադրամի հայտարարությունում։

Հիմմնադրամը նաև կոչ է անում միանալ համահայկական շարժմանը և անել սեփական նվիրատվությունը հիմա՝ անցնելով հետևյալ հղումով՝ www.himnadram.org:

--00—ԼՄ