Սան Ֆրանցիսկոյի հայերը պահանջում են դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչները բողոքի ցույց են արել ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Ցույցի մասնակիցները անցել են Ոսկե դարպասներ կամրջով, ծածանել Հայաստանի և Արցախի դրոշները և պահանջել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, հաղորդում է abc7news.com-ը։

«Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ են հրարել Արցախի դեմ։ Նրանք ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, և մենք շատ մտահոգված ենք, որ նրանք իսկապես փորձում են ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությանը, որը նրանք սկսել են 1915-ին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ռոզաննա Մակասջյանը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Հիշեցնենք, որ, անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

--00—ԼՄ