Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն թվիթերյան էջում գրել է․

«Հրադադարի ընթացքում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերով (ենթադրաբար՝ հայ զինվորներին)՝ կատակներով ու տոնակատարություններով։ Որքանով է հանդուրժելի նման տեսակի անմարդկայնությունը և մահվան բովանդակությամբ տեսանյութը։  #ArmeniaStrong»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ