Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Լավրով Չավուշօղլու

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել` թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որ ստեղծվել է Մոսկվայում եռակողմ բանակցությունների արդյունքում:

Նշվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների կատարման խիստ անհրաժեշտությունը: 

Ռուսական կողմը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը` հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս