Ադրբեջանում հակակառավարական ակցիաներ են հասունանում

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ակցիա

Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգ են օրեցօր ուժեղացող հակակառավարական ակցիաներով: Այս մասին հայտնում են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխող ռեժիմը արդեն պատրաստվում է հնարավոր հանրահավաքների կանխմանը, մասնավորապես՝ ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: 

Ոստիկանությունն այստեղ արդեն կուտակել է հանրահավաքները ցրելու պահուստային միջոցներ: 

Ժողովուրդը դժգոհ է ռազմական գործողությունների ընթացքից, զոհված զինծառայողների թիվը, պարզվել է, անհամեմատ ավելի է, քան մարդիկ կարծում էին: Դիակների փոխանակումը կարող է բացահայտել Ալիևի ստերն այն մասին, թե իբր ադրբեջանական կողմը հայերից նկատելիորեն քիչ կորուստներ է տվել: Ադրբեջանի քաղաքացիները զայրացած են, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ամեն օր հրապարակում են զոհերի թիվն ու անունները, ադրբեջանական կողմը փակ է պահում զոհվածների մասին տվյալները: Դրանց մասին մարդիկ իմանում են սոցցանցերից:

Ադրբեջանում սոցցանցերի օգտատերերը սկսել են միմյանց կոչ անել՝ միավորվել և բողոքի ցույցի դուրս գալ: Նախատեսվում է նաև մի շարք քաղաքներից մեծաթիվ մարդկանց հոսքը Բաքու՝ բողոքի ակցիա իրականացնելու նպատակով: Իշխանությունները քաջ գիտակցում են՝ երբ հրապարակեն զոհերի իրական թվերը, բողոքի ակցիաների ալիքը հնարավոր չի լինի կառավարել:

Ալիևը փորձում է թեկուզ մի փոքր հաջողության հասնել ռազմի դաշտում, որ գոնե դրանով կարողանա արդարացնել զոհերի այդ հսկա թիվը: