Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ու Ադրբեջանում իրավիճակի կայունությամբ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Զախարովա

Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, խիստ հետաքրքրված է Հայաստանում ու Ադրբեջանում իրավիճակի կայունությամբ: Այս մասին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօրվա իրավիճակի յուրահատկությունն այն է, որ սեփական ազգային շահերի առկայության պայմաններում, իսկ նման շահեր կան, և մենք դրանք պաշտպանում ենք, մեզ համար առաջնահերթ է Ադրբեջանի և Հայաստանի կայունությունը, և նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն»,- նշել է նա:

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն թույլ չի տա խաղալ այլ երկրների ժողովուրդների զգացմունքների հետ, և որ երբեք «դատարկ հռետորաբանությամբ չեն զբաղվում»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանի ու Հայաստանի դեպքում կարողացել է հասնել արդյունքի՝ դիվանագիտական ջանքերի հիման վրա, նաև ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը հակամարտող կողմերի բանակցություն կազմակերպելու մեջ:

Զախարովան ընդգծել է՝ մի բան է կողմերին մոտեցնել, մեկ այլ բան՝ մշակել փոխզիջումային փաստաթուղթ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ըստ Զախարովայի, երկրորդ մոտեցման վրա է կենտրոնացել:

--00--ԱԹ