Ադրբեջանական բանակը չի վերահսկում, Ալիևին մնացել է 2 տարբերակ, կռվելու ենք, չենք զիջելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայկական կողմը տոտալ դիմակայում է երկու պետության։ Նոր ցեղասպանություն կլինի, եթե Թուրքիան ու Ադրբեջանը հաջողեն։ Իսկ այսօր ադրբեջանական բանակն ի վիճակի չէ վերահսկելու որևէ բան։  Պատերազմի շարունակությունը կախված է Թուրքիայի հնարավորությունից։ Այս կարծիքին է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ մենք պետք է հստակեցնենք մեր ծրագրերը և պետք է ձգտենք հաղթանակն ապահովելու համար։ 

«Հաղթանակը պայմանական է՝ նույն դիրքերո՞ւմ մնալ, առա՞ջ գնալ, թե՞ միջազգային ճանաչման հասնել։ Ռազմաքաղաքական ղեկավարները մոտեցումները պետք է ձևավորեն,- ասել է նա շարունակելով՝ քանի դեռ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչել Արցախն ու չկա խաղաղության համաձայնագիր, մեն չենք կարող հանգիստ շունչ քաշել։ Ադրբեջանը խաղաթղթին է դրել ամբողջն ինչ-որ ուներ։ Ալիևը երկու տարբերակ ունի՝ համակերպվել կա՛մ բանակցություններով փրկել իրեն»,- ասել է նա։

Ըստ պատգամավորի՝ թշնամու հետ պայմանավորվելն աբսուրդ է և հրադադարն ազդեցություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ