Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամին կրկին անցել են նախահարձակ գործողությունների

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News 

հրետանի

Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների:  Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում»,- գրել է նա։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս