Հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ․ Վստահենք մեր բանակին, անկասկած #Հաղթելուենք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News 

բանակ

Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ  ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին:
Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում: 
Վստահենք մեր բանակին, մենք անկասկած #Հաղթելուենք»,- գրել է նա։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ