Ադրբեջանում գործ է հարուցվել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News 

Պեգով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Wargonzo-ի ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները։

Բոլորին հասկանալի է, թե ինչու․ Պեգովի ռեպորտաժներ օգնում են բացահայտել Ալիևի պրոպագանդան և ցույց են տալիս Ադրբեջանի ղեկավարության ռազմական հանցագործությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ