Սերգեյ Լավրովը բանակցությունների այս փուլին նվիրվել է ամբողջությամբ․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

քաղաքական

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքի մասին:

РИА Новости-ի փոխանցմամբ, Զախարովան հայտնել է, որ բանակցությունները տևել են շուրջ 11 ժամ և ավարտվել են գիշվա ժամը երկուսին: Միևնույն ժամանակ նշվում է, որ նախարարների հանդիպումը սկզբնապես խորհրդակցությունների բնույթ էր կրում, սակայն վերջում հաջողվել է փաստաթուղթ մշակել, որը հենակետային է դարձել հակամարտության կարգավորման հարցում:

Մասնակիցները մի քանի անգամ ընդմիջել են, որպեսզի պատվիրակության անդամները կարողանան զանգահարել Երևան և Բաքու:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սերգեյ Լավրովը բանակցությունների այս փուլին նվիրվել է ամբողջությամբ, ներդրել է իր ողջ բանականությունը, բանակցողի իր բոլոր կարողությունները և մարդկային որակները»,- ասել է Զախարովան: 

--0--ԿԿ