Բոլորն էլ համաձայն են՝ Թուրքիայի ձեռամբ տարածաշրջանն ահաբեկչական կենտրոնի է վերածվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Իրանագետ Ահարոն Վարդանյանն այս օրերին նկատել է՝ իրանական կողմից եկող թե՛ պաշտոնական, թե՛ լրատվական հաղորդագրություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին շեշտադրումները երկրորդ պլանում են մնացել: 24News-ի հետ զրույցում հղում անելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց՝ դրա մեջ նույնպես բացակայում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շեշտադրումը:

Ինչ վերաբերում է Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների հանգամանքին, ապա մեր զրուցակիցն ավելացնում է՝ դրա մասին նաև Իրանում գիտեն, ու բոլորն էլ համաձայն են՝ Թուրքիայի ձեռամբ տարածաշրջանն ահաբեկչական կենտրոնի է վերածվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ