Ադրբեջանը ՌԴ-ին մեսիջ է հղում, որ կարող է 11 ժամ բանակցել ու չպահել պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հրադադարի խախտումն ու պատերազմական գործողությունների շարունակությունը ոչ միայն ցեղասպանական քաղաքականության շարունակություն է, այլև բացահայտ մարտահրավեր է, վիրավորանք է Ռուսաստանին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ հրադադարը չպահպանելով ադրբեջանական կողմը Ռուսաստանին մեսիջ է հղում, որ կարող է 11 ժամ բանակցել և անգամ դրանից հետո չպահել պայմանավորվածությունը։

«Կարծում եմ, որ այս պարագայում՝ Հայաստանին զուգահեռ, Ռուսաստանը՝ որպես միջնորդ կողմ ու կազմակերպիչ, անպայմանորեն ունի իր անելիքները։ Դրանք կլինեն դիվանագիտական կուլիսներում, թե հրապարակային, պարզ կլինի մոտ օրերս»,-ասաց Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները 11 ժամ շարունակ բանակցություններ անցկացրին, որի արդյունքում որոշվեց Հոկտեմբերի 10-ից` ժամը 12-ից հրադադար հաստատել` մարդասիրական նկատառումներով։ Սակայն ադրբեջանական կողմը չպահպանեց հրադադարն ու 12։05 ին գրոհ ձեռնարկեցին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ