Թուրքիան Սիրիայում տարվեց, այստեղ է ուզում, բայց մոռանում է, որ իր առաջ վեհ ժողովուրդ կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Արցախի և ադրբեջանի սահմանին արդեն 16 օր անդադար ընթացող պատերազմին, հատկապես Թուրքիայի գործոն մասնակցությանը, նշեց, որ Թուրքիան Սիրիայում տարվեց, հիմա այստեղ է ուզում իր կայսերապաշտական ծրագիրն իրականացնել, բայց մոռանում է, որ իր առաջ մի վեհ ժողովուրդ է կանգնած, որն այստեղ հազարամյակներով է ապրել:

«Ցավոք, մենք կորցնում ենք մի սերունդ, երեխեքն են գնում, որոնք դեռ երեխա չունեն. դա պետք է կասեցնել և ամեն գնով հասնել խաղաղության: Այս խաղաղ պրոցեսները, որ գնում են Ռուսաստանի միջնորդությամբ, կարծում եմ, լավ արդյունք կտան: Սա ռուս-հայ-թուրքական պատերազմ է, մեր դիվանագիտությունը պետք է ճկուն լինի և կարողանա օգտագործել Իրանի և Թուրքիայի հարաբերությունները, օգտվել դրանից: Նաև մենք պետք է քայլեր ձեռնարկենք և դեպի Ռուսաստան, և Ֆրանսիա, և ԱՄՆ: Մեր հույսը պետք է մեր վրա դնենք, բայց առանց զինակից Ռուսաստանի կարող ենք շատ անգամ զիջել, պետք է ճիշտ հասկանանք՝ ո՞վ է մեր ընկերը: Ճիշտ է, դիվանագիտության խնդիրն է, բայց պետք է աշխարհն ընդունի Արցախի անկախությունը, և առաջին հերթին՝ Հայաստանը. թող լինի երկու հայկական պետություն»,- ասում է կոմպոզիտորը:

Ավելի մանրամասն դիտել տեսանյությում:

--0--ԿԿ