Սահմանների հարցը քննարկվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ․ Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News 

Սալոմե

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Դավիթ Գարեջիի շուրջ զարգացած իրադարձություններին: Նախագահը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ նախարար լինելու ժամանակահատվածում պետական սահմանների հարցին: Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետական սահմանների  հարցն իսկապես երկկողմ օրակարգի կարևոր մաս է հանդիսացել և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:

Նախագահի խոսքով՝ ինքը չի տիրապետում նախարար լինելուց հետոյի տեղեկությանը, այսինքն՝ թե արդյոք  2005 թվականի հոկտեմբերի 19-ից հետո քննարկվել է  հարցը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի պատասխանել դատախազության հարցերին  ու տեղեկություն փոխանցել:

«Վերջին ժամանակահատվածում ստեղծված խառնաշփոթը հաստատ ուղղված է նախագահի ինստիտուտի թուլացմանը:

Այն ժամանակ, ինչպես էլ այսօր, հավատում էի ու հավատում եմ, որ սերտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները սահմանների դելիմիտացիայի ու գործն ավարտին հասցնելու կարիք ունեն»,- Aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարությունում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ