«Չափազանց շատ եմ սիրում հայերին». դաշնակահար Էշլի Վոսիրն աջակցություն է հայտնել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արցախ

Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսիր աջակցությունն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին: Այդ մասին նա համացանցում տեսանյութ է հրապարակել՝ խոստովանելով, որ անչափ շատ է սիրում Հայաստանն ու հայերին:

«Կցանկանայի աջակցությունս հայտնել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ չափազանց շատ եմ սիրում պատմության, մշակույթի, գեղեցկության, բայց ամենաշատը՝ մարդկանց համար, որոնք աննկարագրելիորեն ու շռայլորեն ջերմ են։ Առասպելական մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են արել աշխարհում։ Մարդիկ, որոնք սարսափելի տառապանքների միջով են անցել անցյալում։

Ես անսահման տխուր եմ Հայաստանում տեղի ունցող բռնության սրացման համար:

Բոլորին ուղարկում եմ սերս ու հիացմունքս և հույսս, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի խաղաղ ճանապարհով»,- ասել է դաշնակահարը:

--00—ԼՄ