Վրաստանի վարչապետն Ախալքալաքում խոսել է տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Գեորգի Գախարիա

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Նինոծմինդա Ախալքալաք ընտրատարածքի բնակչության հետ, ներկայացրել  մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Հանդիպմանը ելույթ է ունեցել վարչապետ Գախարիան, որը խոսքը սկսել է «մեր երկրի էթնիկ բազմազանությունը մեր հզորությունն է» պնդումով: Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին, ինչպես նաև ընդգծել, որ Վրաստանի համար բոլոր քաղաքացիների բարեկեցությունը անկախ բնակության վայրից, առաջնահերթություն է:

Մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանին ներկայացրել են վարչապետ Գիորգի Գախարիան, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և կուսակցության այլ առաջնորդներ: