«Շատ հզոր». Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում ցույցի և ՀՀ-ի վերաբերյալ հիշողության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հասարակական

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին։

Հայուհին, որը հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերելու մտադրության մասին, Twitter-ում վերահրապարակել է Լոս Անջելեսում հայերի ցույցի կադրերն ու գրել. «Շատ հզոր»։

Հասարակություն

Քիմը նաեւ վերհիշել է 2019թ.-ին Հայաստան կատարծ այցը։ Նա Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել դստեր՝ Նորթի եւ ավագ քրոջ՝ Քորթնիու նրա դստեր հետ, որն արվել է Գառնիում։ «Վերհիշելով Հայաստանը»,- գրել է նա։

--0--ԿԿ