Իզմիրլյան հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News 

Իզմիրլյան

Համազգային նվիրատվության արշավի շրջանակներում Իզմիրլյան Հիմնադրամը $ 500,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ազգի պահպանմանն ուղղված իր առաքելությանը համահունչ և ի լրումն բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրերի, որոնք ֆինանսավորվել են Իզմիրլյան հիմնադրամի՝ Հայաստանում ավելի քան քսանհինգ տարվա գործունեության ընթացքում:

Հիմնադրամը նշում է, որ այս նվիրատվությունը նախատեսված է մեր ազգի պատմության այս կարևոր ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի առաջնային կարիքները հոգալու համար:

Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։

Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա՝

www.himnadram.org

Նշենք, որ այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել մոտավորապես 110 մլն ԱՄՆ դոլար:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ