Ահաբեկչություն պետական մակարդակով. Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ահաբեկչություն պետական մակարդակով. Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչների կյանքն ու ունեցվածքը: Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է կանգնեցնել հարևան պետության մարդասպան քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ