Այս պահին ունենք խաղաղ բնակչության շրջանում 25 զոհ և 100-ից ավելի վիրավոր․ ԱՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Այս պահին ունենք խաղաղ բնակչության շրջանում 25 զոհ և 100-ից ավելի վիրավոր: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարոիխանյանի և ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:

ԱՀ ԱԻՆ պաշտոնյաների փոխանցմամբ Արցախում կան 5800-ից ավել վնասված բնակելի կամ հասարակական նշանակություն ունեցող օբյեկտներ։

--00--ԱՀ