Ժոզեպ Բորելն ընդգծել է ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի պահպանման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Բորել

Հոկտեմբերի 13-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վերջինիս շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված համաձայնագրին միտված ջանքերի համար:

Բորելն ընդգծել է այդ համաձայնագրի պահպանման կարևորությունը:

--00--ԱԹ