Արցախի հարցն ուժով լուծելու Բաքվի և Անկարայի հաշվարկներն ի դերև եղան․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Իրավիճակը լարված է, բայց մեր տղաները կայուն կանգնած են, իսկ որոշ դեպքերում առաջխաղացումներ ունենք։ Արցախի հարցը ուժով լուծելու համար պահը հարմար էր։ Խնդիր էր դրված մեկ-երկու օրում հարցը լուծել, բայց թշնամու հաշվարկները ի դերև եղան։ Չէին կարծում, որ Արցախի բանակը կդիմակայեր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Խոսելով Հադրութի գրավվման մասին ադրբեջանական ապատեղեկատվության մասին նա ասել է․
«Հադրութին իրենց կանոնավոր զինուժը չի մոտեցել։ Կարող է 1-2 կմ մոտեցած լինեն, ինչը ռազմավարական հարց չի լուծել։ Փորձեցին տպավորություն ստեղծել, թե Արցախի բանակը օգտվելով հրադադարից, խախտել է և փորձել հետ վերցնել Հադրութը։ Բայց այս օպերացիան էլ չի հաջողվել։ Հա, շատ տեղեր մտել են Հադրութի մեջ, իրենց ավազակախմբերով, հիմա էլ կարող է լինեն մեկ-երկու հոգի թաքնված, բայց ընդհանուր առմամբ դուրս են մղվել, մեծ մասը՝ ոչնչացվել։ Հադրութը ՊԲ-ի տիրապետության տակ է, չի անցել Ադրբեջանին»,- ասել է նա։

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ պատգամավորը նկատել է, որ անգամ այդ դեպքում երաշխիք չկա, որ պատերազմ այլևս չի լինելու։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս