Հակառակորդը ներխուժում, նկարվում է, որ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ներգործի

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձերով տարբեր բնակավայրերում ներխուժում, նկարվում է, որպեսզի իր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ներգործի:Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ շուրջ 15 օրվա ընթացքում մեկ գնդի խնդրի ծավալով առաջախաղացում ապահոված հակառակորդի 3-4 բանակային կորպուսները գովելու բան չունեն:

Անդրադառնալով կորուստներին, ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ կորուստների թվական տվյալները կներկայացվեն վաղը:

--00--ԱՀ