Արայիկ Հարությանյանն առաջիկա ժամերին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես կգա տեսաուղերձով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

արայիկ

«Հանրապետության նախագահ Արայիկ Հարությանյանն առաջիկա ժամերին իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա տեսաուղերձով»,-գրում է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:
Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: 

--00—ԼՄ