Բացարձակ հակառեկորդ․ Հայաստանում կորոնավիրուսի 1058 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամ կորոնավիրուսի 1058 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 58 624 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 395 մարդ, շարունակում է բուժվել 10 561-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 46 713 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1039 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է311 -ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 332 154  քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2877 է:

--00--ՄՀ