Էլիֆ Շաֆաքն իր էջում կիսվել է հրետակոծված Ղազանչեցոցում թավջութակով կատարմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News 

Ղազանչեցոց

Թուրք գրող Էլիֆ Շաֆաքը թվիթերյան իր էջում կիսվել է ադրբեջանական հարվածներից տուժած Ղազանչեչոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցում թավջութակի կատարման տեսանյութով և կից գրել․ 

«Խաղաղությանը հավատացող և խաղաղությունը պաշտպանելուց չհրաժարվողների համար եմ կիսվել։ Ավերակների մեջ արվեստ...։ Շնորհակալություն Կարո Փայլանին սա տեղադրելու համար»։

 --00—ՄՀ