Ռուս ռազմական դիտորդները կարող են ներառվել ԼՂ-ում հրադադարի վերահսկման կազմում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News  

Լավրով

Ռուս ռազմական դիտորդները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մեխանիզմների վերահսկման կազմում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Լավրովի, կարևոր է, որպեսզի հակամարդող կողմերի պաշտպանական գերատեսչությունները հանդիպում անցկացնեն՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմները հստակեցնելու համար։ 

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի միայն մեկ լուծում` բանակցության միջոցով, որը կապահովի հարցի հարատև լուծումը, այլ դեպքում խնդիրը միշտ կարող է վերածվել ռազմականի», - ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Թուրքիան է բարձրաձայնում և Ադրբեջանի նախագահն էլ մի քանի անգամ  կրկնում`  այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի  ռազմական լուծում։

«Բոլոր այն վայրերում, որտեղ Թուրքիան ակտիվություն է ցուցաբերում,  ԱՄՆ նույնպես ակտիվ մասնակցում է։ Մենք երբեք Թուրքիային չենք դասակարգել որպես ստրատեգիական դաշնակից, նա դիտարկվել է որպես գործընկեր»,- շեշտել է նա։

--00—ՄՀ