Մոսկվայաբնակ դամալացիները ևս 70 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հասարակական

Ջավախքի հայաբնակ Դամալա գյուղը շարունակում է մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Ռուսաստանաբնակ դամալացիների կողմից արդեն 2-րդ անգամ հավաքվել ու հիմնադրամին է փոխանցվել այս անգամ 70 հազար ԱՄՆ դոլար:

Դրամահավաքի ակտիվ մասնակիցներից ծնունդով Դամալայից, այժմ մոսկվայաբնակ Մինաս Հակոբյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է. 

«Մոսկվայաբնակ դամալացիներս մեր կոչն ենք հղում աշխարհի բոլոր ծայրերի մեր համագյուղացիներին, որ միանան այս ազգանվեր գործին: Դրամահավաքը շարունակվում է: Նորից են սկսել: Խնդրում եմ բոլորը միանան: Նաև այս ձևով պետք է ջարդենք թուրք-ադրբեջանական տանդեմի ողնաշարը»:

--0--ԿԿ