Սիրիական աղբյուր. «Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի»

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

զինյալ

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիակների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից հայերի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ջիհադիստական խմբավորումների անդամների շարքերում զոհերի քանակը հասել է 119-ի: Դիակներից 78-ը արդեն Ադրբեջանից տեղափոխվել են Սիրիա:

Դիտարանի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջան տեղափոխված վերջին 250 հոգանոց խմբի հետ միասին Արցախում կռվող ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է մոտ 1450-ի: Նշվում է, որ առաջիկա օրերին Թուրքիան պատրաստվում է Ադրբեջան տեղափոխել զինյալի, որոնք հավաքագրվել են «Սուլթան Մուրադ», «Ալ Համզաթի բրիգադ» և այլ ծայրահեղական խմբավորումներից:

--00--ԱԹ