Արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորում այս անգամ Փոքր Ասիայում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

2020-ի Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեցին շատերի համար անսպասելին՝ ադբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրին:

«Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և առաջին հերթին Թուրքիայի համար: Հուլիսյան մարտերից հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ ու ռազմատեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ: Եվ տեղի ունեցավ աննախադեպ մի բան: Թուքրիան բացահայտ և հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների Սիրիայից տեղափոխելով հակամարտության գոտի և հասկանալով, որ միայն ադրբնեջանական բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար:

Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները այն հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, և, հետևաբար, տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակյունացման օբյեկտը, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:

Այս փուլում սակայն արձանագրվեց մի տաօրինակ հանգամանք. ռազմավարական հսկման մեխանիզմ ունեցեղ մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն ԼՂ համատեքստում, և, ըստ էության, համարելով, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Սա, անընդունելի լինելով մեզ համար, շատ նման է 1938 թ.-ի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության ԵՄ մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան, իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ:

Արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորում այս անգամ Փոքր Ասիայում»,-ասաց Փաշինյանը:  

--00—ԼՄ